Արամ Ա կաթողիկոսը Բեյրութում պատարագ և հոգեհանգստյան կարգ է մատուցել
Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարում մատուցվել է Սուրբ եւ Անմահ Պատարագ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի ձեռամբ:
Ս. Պատարագին ներկա են եղել Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանը, Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող պատվիրակությունը և Լիբանանում հայ պատգամավորները:
«Լիբանանի հայությունը, ողջ հայ ազգը քեզ հետ է: Լիբանանի հայության հզորացումը Հայաստանի ու սփյուռքի հզորացումն է: Լիբանանի հայությունը պետության հետ է, սակայն դեմ է պետական իրենց պաշտոնները չարաշահող պատասխանատուներին»,- ասել է Վեհափառ Հայրապետը:
Պատարագի ավարտին տեղի ունեցավ հոգեհանգստի արարողակարգ` պայթյունից մահացած հայերի հոգիների հանգստության համար:
Կարծիքներ