Քննարկվել են Կառավարության նոր ծրագրով նախատեսված բարեփոխումները

Քննարկվել են Կառավարության նոր ծրագրով նախատեսված բարեփոխումները

«Սեպտեմբերի 6-ին հանդիպել եմ Համաշխարհային Բանկի Հայաստանյան գրասենյակի նոր ղեկավար Կարոլին Գեգինատին»,- Ֆեյսբուքի պաշտոնական իր էջում գրել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Բավականին արդյունավետ հանդիպում էր. քննարկել ենք Կառավարության նոր ծրագրով նախատեսված բարեփոխումներում և նախագծերում մեր միջազգային գործընկերոջ հնարավոր ներգրավվածությունը և աջակցությունը։

Միջազգային լավագույն փորձի և փորձառության փոխանցումը կարող է ամուր հիմքերի վրա դնել ցանկացած նոր նախաձեռնություն»,- գրել է նախարարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում