Եվրամիությունում խոսել են Ռուսաստանի հետ համագործակցության սկզբունքների մասին

Եվրամիությունում խոսել են Ռուսաստանի հետ համագործակցության սկզբունքների մասին

ԵՄ արտգործնախարարները համաձայնել են Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում պահպանել առկա սկզբունքները, որոնք ենթադրում են համագործակցություն պատժամիջոցների պահպանման պայմաններում մինչև Մինսկի համաձայնագրերի կատարումը:

Այս մասին տեղեկացրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ԵՄ ԱԳՆ խորհրդի նիստից հետո, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մենք շատ արագ մտքեր ենք փոխանակել Ռուսաստանի վերաբերյալ: Նախարարները Ռուսաստանի հետ հարաբերություններում վերահաստատել են 5 սկզբունք, դրանք բոլորը մնում են արդիական»,- ասել է նա:

Եվրոպական դիվանագիտության ղեկավարը հավելել է, որ վերջին 6 տարվա ընթացքում Մինսկի համաձայնագրերը լիարժեք չեն իրականացվել։ «Մենք պետք է շարունակենք ձեռք մեկնել Արևելյան գործընկերության մասնակիցներին, Ռուսաստանում քաղաքացիական հասարակությանը: Այս բոլոր սկզբունքները մնում են արդիական»,-ասել է Բորելը:
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում