Չինաստանի հարավ-արևմուտքում 3000 տարեկան ոսկե դիմակ է հայտնաբերվել․ CNN

Չինաստանի հարավ-արևմուտքում 3000 տարեկան ոսկե դիմակ է հայտնաբերվել․ CNN

Չինաստանի Սիչուան նահանգի հնագիտական վայրում 3000 տարվա պատմություն ունեցող ոսկե դիմակի մնացորդներ են հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Դիմակի քաշը մոտ 280 գրամ է։ Գնահատվում է, որ այն 84%-ով պատրաստված է ոսկուց։ Երկրի Մշակութային ժառանգության ազգային վարչությունը հայտնել է, որ դիմակն օգտագործվել է հանդիսությունների ժամանակ և հայտնաբերվել է զոհաբերության համար նախատեսված փոսից։ Որոշ փորձագետներ նշում են, որ ինչպես դիմակը, այնպես էլ վերջին շրջանում հայտնաբերված այլ իրեր, կարող են լույս սփռել չինական հնագույն Շու նահանգի վրա, որը թագավորություն էր Սիչուանի արևմտյան ավազանում՝ մինչև Ք․ա․ 316-ին նվաճվելը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում