44-օրյա պատերազմի մասնակից Սասուն Սարգսյանի ցանկությունը իրականացվեց. «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի շահառուն իր վուլկանացման կետն է հիմնել

44-օրյա պատերազմի մասնակից Սասուն Սարգսյանի ցանկությունը իրականացվեց․ «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի շահառուն իր վուլկանացման կետն է հիմնել

Վանաձորում բնակվող Սասուն Սարգսյանն արդեն մեկ ամսից ավելի է սեփական բիզնեսն է զարգացնում. քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում վուլկանացման կետ է հիմնել: 

Սասունը «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի շահառու է: 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ ծառայում էր Զինված ուժերում՝ սպա էր: Վիրավորումը ստացել էր մարտական առաջադրանքի կատարման ժամանակ, վնասված է ձախ ձեռքը, կողային հատվածը, ոտքը պրոթեզավորվել է: 

Ռազմական գործից հեռու մնալ չի կարողացել, հարակից գյուղի դպրոցում այժմ ՆԶՊ է դասավանդում: «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրով Սասուն Սարգսյանը բիզնեսի պլանավորման և կառավարման դասընթացի է մասնակցել, ապա ներկայացրել սեփական բիզնես պլանը։ 

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամից Սասուն Սարգսյանը ստացել է անհրաժեշտ բոլոր սարքավորումները՝ բիզնես պլանով ներկայացրած վուլկանացման կետը հիմնելուհամար: 

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում