Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիային կոչ է անում չմիջամտել իրենց երկրի ներքին գործերին
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ Ֆրանսիային կոչ անելով չմիջամտել իրենց ներքին գործերին։
«Մենք կտրականապես մերժում ենք Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության հայտարարությունը մարտի 8-ին Ադրբեջանում խոսքի և մամուլի ազատության դեմ ենթադրյալ հարձակումների, ինչպես նաև կամայական ձերբակալությունների մասին»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Գերատեսչությունն անհիմն և կողմնակալ է որակել ֆրանսիական կողմի հայտարարությունները՝ դրանք համարելով միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին, հետաքննության գործընթացին և դատական համակարգի անկախությանը։
«Ֆրանսիան բարոյական իրավունք չունի մեղադրել Ադրբեջանին։ Մեր երկրի հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև լրատվամիջոցների ազատությունը լիովին երաշխավորված են։ Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում։
Կարծիքներ