Արևմտյան ափին իսրայելցիների բնակեցման ակտիվությունը խոչընդոտ է Պաղեստին պետության ստեղծման համար. Ֆոլկեր Թյուրկ
Պաղեստինյան տարածքներում իսրայելցիների բնակեցման հետ կապված ակտիվությունը վատթարացնում է պաղեստինցիների պետականության ձևավորման հեռանկարը:
Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրկը:
ՄԱԿ-ի և այլ աղբյուրների տվյալների համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերին նախորդող 12 ամսվա ընթացքում Հորդանան գետի Արևմտյան ափին գրանցվել է ևս 24 հազար 300 նոր իսրայելական շինություն։ Սա ամենաբարձր ցուցանիշն է 2017 թվականից ի վեր:
«Վերաբնակիչների բռնությունները և բնակավայրերի հետ կապված իրավախախտումները հասել են նոր ցնցող մակարդակի, այն սպառնում է վերացնել կենսունակ պաղեստինյան պետություն ստեղծելու ցանկացած գործնական հնարավորություն»,- ասել է Թյուրկը։
Փետրվարին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ Վաշինգտոնը հիասթափված է Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերում ևս 3,3 հազար տուն կառուցելու Իսրայելի ծրագրերից, ինչը «չի համապատասխանում միջազգային իրավունքին» և կվնասի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հասնելու ջանքերին։
Կարծիքներ