Գերմանիայի ԱԳՆ-ն անհիմն է որակել ԵՄ պաշտոնյաների դեմ Ռուսաստանի պատժամիջոցները
Գերմանիայի ԱԳՆ խոսնակը անհիմն է որակել Ռուսաստանի Դաշնության կողմից ԵՄ պաշտոնյաների նկատմամբ կիրառված պատժամիջոցները: Իր խոսքով՝ ԳԴՀ կառավարությունը «մերժում է» այդ պատժամիջոցները, գրում է Интерфакс-ը:
«Ռուսաստանի Դաշնության միջոցները, ի տարբերություն ԵՄ կողմից մարտ ամսին մարդու իրավունքների լուրջ խախտումների համար պատասխանատու անձանց դեմ ձեռնարկված միջոցների, էականորեն հիմնավորված չեն: Դրանք անհարկի բարդացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ»,- ուրբաթ Բեռլինում ասել է խոսնակը:
Եվրոպական արժեքների և թափանցիկության հանձնաժողովի փոխնախագահ Վերա Յուրովան, մեկնաբանելով Ռուսաստանի կողմից կիրառվող պատժամիջոցները, այդ թվում նաև իր դեմ, ասել է, որ ինքը շարունակելու է պաշտպանել լրատվամիջոցների ազատությունը և պայքարել հանուն ժողովրդավարության:
«Ես կշարունակեմ պայքարել հանուն մարդու իրավունքների, լրատվամիջոցների ազատության և ժողովրդավարության համար: Ապատեղեկատվություն տարածելու և մարդու իրավունքները խարխլելու Ռուսաստանի մշտական ջանքերը արժանի են ուժեղ և տևական արձագանքի», - ասվում է նրա հայտարարության մեջ:
Կարծիքներ