ԿԳՄՍ նախարարը դիմել է դպրոցների տնօրեններին և ուսուցիչներին
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դիմել է դպրոցների տնօրեններին և ուսուցիչներին՝ առաջարկելով Ֆեյսբուքի էջի իր գրառման տակ ներկայացնել բոլոր այն խնդիրները, որ տեսնում են նոր չափորոշչի ներդրման հետ կապված։
«Գրեք բոլոր խնդիրները՝ լինեն դրանք ոչ բավարար հստակ կամ միանշանակ պարզաբանումներ, կամ ձեր տպավորությամբ բաց մնացած հարցեր, որոնց պատասխանները հստակ չեն։
Կանխավ շնորհակալ եմ բոլոր արձագանքների համար, պիտի խնդրեմ միայն գրել հնարավորինս կոնկրետ ու թիրախային, որ հարցերին հնարավոր լինի հասցեական արձագանքել։ Ձեր դիտարկումները կօգնեն նաև բարելավել չափորոշչի ներդրման գործընթացը»,- գրել է նախարարը։
Կարծիքներ