«Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցվել՝ ի հիշատակ անհետ կորած ազատամարտիկների

Հունիսի 29-ին՝ Անհետ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ, «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել անհետ կորածների հարազատները, մարտական ընկերները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները և զինվորականները։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Նրանք հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել անհետ կորած ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշակոթողի մոտ:
Կարծիքներ