ՀՀ ՄԻՊ-ը և Ֆրանսիայի դեսպանն այցելել են Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Սյունիքում տուժած ընտանիքներին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ն․Գ․ Անն Լույոն հոկտեմբերի 5-ին այցելել են Սյունիքի մարզ, որտեղ հանդիպել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ, վերջինիս հետ զրուցել սեպտեմբերի 13-15-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի հետևանքով մարզի բնակավայրերին հասցված վնասի մասին։
Մարզպետը ներկայացրել է ներկայիս իրավիճակը, նշել առաջնային հարցերը։
Այնուհետև Պաշտպանն ու դեսպանը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղեկցությամբ այցելել են թիրախավորման հետևանքով տուժած ընտանիքներին։
Վերիշեն համայնքում հանդիպել են հրետակոծության և արկակոծության հետևանքով վնասված տների բնակիչներին, ինչպես նաև՝ վիրավորում ստացած քաղաքացիական անձի։
Վերջինս բեկորային վնասվածք է ստացել գյուղատնտեսական աշխատանք իրականացնելու ժամանակ։
Կարծիքներ