Էստոնիան սպառնում էր փակել Ֆիննական ծոցը Ռուսաստանի համար

Էստոնիան սպառնում էր փակել Ֆիննական ծոցը Ռուսաստանի համար

Էստոնիան կարող է փակել Ֆիննական ծոցով անցումը դեպի ծով ռուսական նավերի համար, գրում է լեհական Defence24 պարբերականը:

Ըստ պարբերականի` Էստոնիայի կառավարությունը հաստատել է երկրի զինված ուժերի լրացուցիչ ֆինանսավորումը: Այդպես, 2021 թվականին երկիրը ցանկանում է 645.4 միլիոն եվրո ծախսել պաշտպանության վրա, ինչը գերազանցում է ՆԱՏՕ-ի սահմանած մակարդակը:

Նախագծում նաեւ ամբողջ ափամերձ գծի երկայնքով պաշտպանությունն ուժեղացնելու մասին հատված կա: Լրագրողների կարծիքով` դրա վրա «մակերեւույթ-մակերեւույթ» տեսակի ոչնչացման զենք կտեղադրվի, որը թույլ կտա ոչնչացնել Ֆիննական ծոցով շարժվող նավերը, փոխանցում է «Գազետա»-ն:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում