Ավելի քան 150,000 մարդ տարհանվել է փղերի միգրացիայի պատճառով
Չինաստանի հարավ -արևմուտքում գտնվող Յուննան նահանգի իշխանությունները տարհանել են ավելի քան 150,000 մարդու ապրիլից՝ փղերի տեղափոխվելու ժամանակ:
2021 թվականի գարնանը ասիական փղերի նախիրով լքել են իրենց բնակավայրը Չինաստանի հարավում ՝ Յունան նահանգի անտառներում: Մի քանի ամիս շարունակ 14 փղերից բաղկացած նսխիրը շրջել է գավառով մեկ, և այժմ վերադառնում են իրենց ավանդական բնակավայր: Մարզային իշխանությունները ուշադիր հետևում էին փղերի միգրացիայի երթուղուն և միջոցներ ձեռնարկում՝ կենդանիների և այն բնակավայրերի բնակիչների անվտանգությունն ապահովելու համար, որտեղով անցնում էին փղերը:
«Օգոստոսի 8 -ի դրությամբ տարհանվել է ավելի քան 150 հազար մարդ», - ասվում է հաղորդագրության մեջ:
Դեպարտամենտը նաև նշել է, որ իրավիճակի վերահսկողությունը ապահովելու համար ներգրավվել են ավելի քան 25 հազար ոստիկան և այլ աշխատակիցներ, ավելի քան 970 անօդաչու թռչող սարք, որոնք հետևում են փղերի միգրացիոն ճանապարհին, ինչպես նաև ավելի քան 1,5 հազար միավոր սարքավորում: Միգրացիայի ընթացքում փղերին սնունդ տրամադրելու համար օգտագործվել է ավելի քան 180 տոննա սնունդ:
Վերջին տարիներին ՉԺՀ-ում ներդրվել են ասիական փղերի պաշտպանության մի շարք միջոցառումներ, որոնց արդյունքում նրանց թիվը տարեկան աճում է 3-5%-ով, ինչը նշանակում է միջավայրի ընդլայնում, որով էլ մասնավորապես, պայմանավորված է նրանց զանգվածային միգրացիան:
Կարծիքներ