Հաթերքի նախկին գյուղապետն ազատ է արձակվել․ ՄԻՊ-ը գրավոր պարզաբանում կպահանջի ԱԱԾ-ից
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ըստ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի, Բյուրականի մոտակայքում ձերբակալվել էր Հաթերքի նախկին գյուղապետ Վարդան Գրիգորյանը։
Հաշվի առնելով հանրային լայն արձագանքը, նաև ՄԻՊ աշխատակազմում ստացվող հարցումները, Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ՝ դեպքի մանրամասները հրատապության կարգով բանավոր ընթացակարգով ճշտվել են պետական իրավասու մարմինների հետ:
Արդյունքում, պարզվել է, որ Վարդան Գրիգորյանն ազատ է արձակվել: Դեպքի հանգամանքների մանրամասները պարզելու նպատակով գրավոր պարզաբանում կպահանջվի նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից:
Կարծիքներ