Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնում է Ստրասբուրգ

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնում է Ստրասբուրգ

Հունվարի 26-28-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:

 

Ծրագրված են Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակին նվիրված միջոցառումներ:

 

Հունվարի 28-ին նախարար Միրզոյանը ելույթով հանդես կգա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի  նստաշրջանին, որը կլուսաբանվի ուղիղ հեռարձակմամբ: 

 

Այցի օրակարգում են նաև երկկողմ հանդիպումներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում