Սերգո Աթանեսյանը 12 ամիս փորձաշրջանով նշանակվել է շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 3-ի որոշմամբ Սերգո Աթանեսյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար՝ 12 ամիս փորձաշրջանով։
Այս մասին տեղեկանոգմ ենք ՀՀ էլեկտրոնային կառավարման էջից։
Ըստ աղբյուրի՝ ՀՀ վարչապետը որոշումը կայացրել է՝ ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը։
Կարծիքներ