Վանաձորում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացի է տուժել
Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 13-ին, ժամը 16։00-ին ահազանգ է ստացել, որ Վանաձոր քաղաքի Կամակատար մատուռի մոտակայքում այրվում է խոտածածկույթ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 16։22-ին, մարվել՝ 16։31-ին։ Այրվել է մոտ 20 քմ խոտածածկույթ և էլեկտրական մալուխ մոտ 10 մ։
Նշվում է, որ հրդեհի հետևանքով տուժել է քաղաքացի Ա․ Ք․-ն (ծնված 1964 թ․)։
Կարծիքներ