2023-ին շինարարական եռուզեռը մարզերում կսկսվի շատ ավելի վաղ. ՀՀ փոխվարչապետ
Այս տարվանից սուբվենցիոն հայտերը սկսում ենք ընդունել 2022 թվականի առաջին կիսամյակից հետո։ Փաստացի այս պահին սուբվեցիոն հայտերը դեռ ընդունվում են 2023թ-ի համար, որը մեզ հնարավորություն կտա բոլոր մրցութային կարգերն անցկացնել և արդեն 2023թ-ին շինարարական եռուզեռը, կարծում եմ, մարզերում կսկսի ավելի վաղ: Այս մասին ասել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հարցազրույցի ընթացքում:
«Փաստացի այս պահին 2023թ.-ի համար հայտերն ընդունվում են, որը մեզ հնարավորություն կտա մրցութային բոլոր կարգերը, համալիր փորձաքննությունները, նախագծման փուլն անցկացնել, և արդեն 2023թ. շինարարական եռուզեռը մարզերում կսկսվի շատ ավելի վաղ:
Կան հարցեր, որոնք կառավարության համար համարվում են գերակա և մենք փորձում ենք առանձնահատուկ կերպով դա թիրախավորել, օրինակ կարող եմ նշել մանկապարտեզների շինարարությունը, որտեղ կառավարության կողմից ֆինանսավորումը առնվազն 70% սահմանեցինք, սահմանամերձ տարածքների համար՝ 85%: Նաև ավելացրել ենք ճանապարհաշինարարական աշխատանքների համար մեր ֆինանսավորումը:- ասել է նա:
Խոսելով 2022 թվականի աշխատանքների մասին՝ ՀՀ փոխվարչապետը ասաց, որ այս տարի ունենք նախնական հայտեր,որոնց մեծ մասը սուբվենցիոն ծրագրով են:
«Կառավարությունը հանձն է առել հնարավոր բոլոր ռեսուրսներով և գործիքակազմերով ունենալ 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառավարության ծրագրի մեջ, որը արդեն նշված էր նախընտրական ծրագրում, բայց այժմ մենք որդեգրել ենք ավելի բարդ քաղաքականություն և փորձում ենք թիրախավորել հենց կառուցվող և վերակառուցվող մանկապարտեզներն ու դպրոցները»:
Կարծիքներ