COVID-19-ով պայմանավորված՝ Հայաստանից Ուկրաինա ժամանող ուղեւորների նկատմամբ կրկին խստացումներ մտցվեց. Հայտարարություն
ՀՀ-ից ժամանող բոլոր ուղեւորների նկատմամբ, COVID-19 ծածկող ապահովագրություն ունենալու պահանջից բացի, Ուկրաինայում կիրառվելու է նաեւ 14-օրյա պարտադիր ինքնամեկուսացման կամ ՊՇՌ եղանակով թեստավորում անցնելու պահանջը (վիրուսը չհայտնաբերվելու դեպքում անձն ինքնաբերաբար դուրս է գալիս ինքնամեկուսացումից։ Այս մասին հայտարարություն է տարածել Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը։
«Պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում COVID-19-ով վարակվածների թվի կտրուկ աճով, Հայաստանը կրկին հայտնվել է Ուկրաինայի առողջապահության նախարարության կողմից ամեն շաբաթ հրապարակվող ցուցակի կարմիր գոտում:
Ըստ այդմ, ՀՀ-ից ժամանող բոլոր ուղեւորների նկատմամբ, COVID-19 ծածկող ապահովագրություն ունենալու պահանջից բացի, կիրառվելու է նաեւ 14-օրյա պարտադիր ինքնամեկուսացման կամ ՊՇՌ եղանակով թեստավորում անցնելու պահանջը (վիրուսը չհայտնաբերվելու դեպքում անձն ինքնաբերաբար դուրս է գալիս ինքնամեկուսացումից)»,- ասվում է հայտարարության մեջ։
Կարծիքներ