Աշխարհի ամենահարուստ երկրները սկսել են զանգվածային կերպով կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ գնել. Bloomberg
Աշխարհի ամենահարուստ երկրները սկսել են կորոնավիրուսի դեմ միլիարդից ավելի չափաբաժիններով պատվաստանյութի ձեռքբերման պայմանագրեր կնքել տարբեր ընկերությունների հետ, հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում տալով Airfinity-ի վերլուծաբանների տվյալներին։
Աղբյուրը մանրամասնում է, որ այդ երկրների շարքում են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան և Եվրամիության երկրները։
Մասնագետները մտավախություն ունեն, որ նման «ագրեսիվ գնումները» կարող են այլ երկրներին վտանգի տակ դնել, քանի որ վերջիններս պատվաստանյութի ձեռքբերման հերթում վերջին տեղերում կհայտնվեն։
Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան այդ նատակով արդեն հասցրել են պայմանագրեր կնքել Sanofi և GlaxoSmithKline Plc, իսկ Ճապոնիան՝ Pfizer ընկերության հետ։
Հոդվածի հեղինակները, չնայած առողջապահական կազմակերպությունների հայտարարություններին, թե պատվաստանյութը բոլորի համար հասանելի կլինի, մտավախություն ունեն, որ այն կարող է չհերիքել աշխարհի ամբողջ բնակչությանը, և աղքատ երկրները կարող են 2009 թվականի իրավիճակում հայտնվել։
Կարծիքներ