Թրամփը կարծում է, որ Ռուսաստանում կորոնավիրուսային իրավիճակը շատ ծանր է. РИА Новости

Թրամփը կարծում է, որ Ռուսաստանում կորոնավիրուսային իրավիճակը շատ ծանր է. РИА Новости

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում էր, որ Ռուսաստանը դժվար է դիմանում կորոնավիրուսին:

«Առավոտյան խոսել եմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, նրանք այժմ, հատկապես՝ Մոսկվայում, շատ ծանր փուլում են գտնվում դրա հետ կապված»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Թրամփը:

Ռուսաստանում մինչ այժմ կորոնավիրուսով վարակման 795 038 դեպք է արձանագրվել, որից 5848-ը՝ մահվան ելքով: Ապրիլից ի վեր առաջին անգամ երկրում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերն օրական չեն գերազանցում 5000-ը:

Իսկ Միացյալ Նահանգները դեռ շարունակում է աշխարհում առաջինը մնալ թե՛ վարակման, թե՛ մահվան դեպքերի քանակով. վարակվածների թիվն անցել է 4 միլիոնը, իսկ 143 000 մարդ մահացել է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում