Քաղաքացիական անձնակազմով տիեզերք ուղևորված Crew Dragon-ը վերադարձել է Երկիր

Քաղաքացիական անձնակազմով տիեզերք ուղևորված Crew Dragon-ը վերադարձել է Երկիր

Առաջին լիովին քաղաքացիական անձնակազմով Crew Dragon տիեզերանավը վերադարձել է Երկիր։

Նավում եղել է 4 մարդ, այդ թվում՝ միլիարդատեր Այզեքմանը, որն ամբողջությամբ վճարել է առաքելության համար։ Դա պատմության մեջ տիեզերք լիովին ոչ պրոֆեսիոնալ անձնակազմի առաջին թռիչքն է, տեղեկացնում է «ՄԱրմենպրես»-ը՝ վկայակոչելով РБК-ն:

Crew Dragon տիեզերանավը, որը պատմության մեջ առաջին անգամ ուղեծիր Է հասցրել լիովին քաղաքացիական անձնակազմ, վայրէջք է կատարել Ատլանտիկայի ջրերում՝  բարեհաջող վերադարձնելով իր ուղեւորներին Երկիր: Այս մասին հայտնում է SpaceX-ը ։

«Բարի գալուստ Երկիր մոլորակ», - գրել է ընկերությունը Twitter-ում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում