ԱՄՆ-ը դատապարտում է Իսրայելում տեղի ունեցած ահաբեկչությունը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը դատապարտել է իսրայելական Հադերա քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի հետևանքով զոհվել է երկու մարդ։
«Մենք դատապարտում ենք այսօրվա ահաբեկչությունը Հադերայում: Նման անիմաստ բռնությունն ու սպանությունները տեղ չունեն հասարակության մեջ: Մենք աջակցում ենք Իսրայելին և մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին»,- Twitter-ում գրել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը: Ինքը՝ Բլինկենը, այժմ գտնվում է մերձավորարևելյան շրջագայության մեջ, որի ընթացքում նա կիրակի օրը Երուսաղեմում հանդիպել է Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի և հրեա արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդի հետ։
Կիրակի օրը Հադերա քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով երկու իսրայելցի է զոհվել, ևս վեցը վիրավորվել է։ Այս մասին հայտնում է հրեական պետության ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Նրա խոսքով՝ երկու ահաբեկիչներ ավտոմատից կրակ են բացել անցորդների վրա, որից հետո նրանց ոչնչացրել են իսրայելական ոստիկանությունը։
Կարծիքներ