Հայաստանի հետ չի կարելի ուժի լեզվով խոսել. Թինա Կանդելակի

Հայաստանի հետ չի կարելի ուժի լեզվով խոսել. Թինա Կանդելակի

Մայրական կողմից ազգությամբ հայ ռուսաստանաբնակ հեռուստահաղորդավարուհի, լրագրող և պրոդյուսեր Թինա Կանդելակին ինստագրամյան էջում հայերին սատարող գրառում է արել:

«Ինչպես գիտեք իմ երակներում հայի արյուն է հոսում: Ես անտարբեր չեմ Հայաստանի և հայ ժողովրդի ճակատագրի նկատմամբ: Մի ժողովուրդ, ով բազմաթիվ փորձությունների է բախվել և ցեղասպանվել է Օսմանյան կայսրության կողմից: Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ընթացող բախումների ժամանակ կրկին մարդիկ են զոհվում: Ռմբակոծություններ, դիվերսիա, հրաձգություն խոշոր տրամաչափի զինատեսակներից: Բաքվում ընթանում են ցույցեր պատերազմի համար: Պատերազմի համար:

Թվում է՝ ժամանակն է ասել, թե պատմությունը ոչինչ չի սովորեցնում, բայց դա այդպես չէ: Պատմությունը սովորեցնում է, որ հայ ժողովրդի ոգին չի կոտրվել նույնիսկ այն պահին, երբ նրա գոյությունը վտանգի տակ էր: Այն չի կոտրվի նաև հիմա: Իսկ հակամարտությունն ու մարդկանց սպանությունները պետք է անհապաղ դադարեցվեն: Դարերի ընթացքում արդեն պետք էր գիտակցել, որ Հայաստանի հետ չի կարելի ուժի լեզվով խոսել: Յուրաքանչյուր մարդ, ում երակներում թեկուզ շատ քիչ հայկական արյուն է հոսում, ոտքի կկանգնի պաշտպանելու իր մեծ ու դժվարին պատմությամբ ժողովրդին, որովհետև ճշմարտությունը հայ ժողովրդի ձոռքերում է»,- գրել է Կանդելակին:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում