Ուկրաինան հնչեցրել է ՌԴ-ի հետ բանակցություններում իր դիրքորոշումը

Ուկրաինան հնչեցրել է ՌԴ-ի հետ բանակցություններում իր դիրքորոշումը

Ուկրաինան Ռուսաստանի հետ բանակցություններում, որոնք այսօր ընթանում են Բելառուսում, պահանջում է դադարեցնել ռազմական գործողությունները և ամբողջությամբ դուրս բերել ռուսական զորքերն Ուկրաինայից։ Այս մասին Present Time հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը, գրում է Korrespondent-ը։ Արեստովիչն ասել է, որ համաձայն միջազգային կոնվենցիաների, այդ թվում՝ դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի, բանակցությունների ընթացքը չի լուսաբանվում այնքան ժամանակ, քանի դեռ կողմերը չեն հրապարակել համատեղ կոմյունիկեն։ «Եկեք չխախտենք, մեր դիրքորոշումը մոտավորապես հստակ է՝ ոչ մի պայման կամ վերջնագիր»,- ասել է նա։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում