Հակոբ Արշակյանը հեռախոսազրույց է ունեցել Յուրի Վորոբյովի հետ

Հակոբ Արշակյանը հեռախոսազրույց է ունեցել Յուրի Վորոբյովի հետ

Այսօր՝ փետրվարի 28-ին, ՀՀ ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, ՌԴ ԴԺ և ՀՀ ԱԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովի հետ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հակոբ Արշակյանը:

«Քննարկել ենք ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի ընթացիկ աշխատանքներին և միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ նիստի անցկացմանը վերաբերող մի շարք հարցեր: Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև տարածաշրջանում տիրող իրավիճակին»,- ասված է գրառման մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում