Պուտինը բարձրացրել է սեփական աշխատավարձը

Պուտինը բարձրացրել է սեփական աշխատավարձը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել որոշակի կատեգորիաների պետական ծառայողների աշխատավարձերը 5,5%-ով ինդեքսավորելու մասին, գրում են ռուսական լրատվամիջոցները։

Պաշտոնյաների ցանկը, որոնց վրա կիրառվում է աշխատավարձի ինդեքսավորումը, ներառում է Ռուսաստանի նախագահին ու վարչապետին, Անվտանգության խորհրդի փոխնախագահին, նախարարությունների, գերատեսչությունների ղեկավարների և այլ դաշնային պաշտոնյաների:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում