Հեռախոսազրույց են ունեցել Բլինքենն ու Ալիևը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
Այս մասին հայտնում է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողություններից հետո ստեղծված իրավիճակի շուրջ։
«Ամերիկյան կողմին տեղեկացվել է, որ ներկայումս ընթանում է հայկական ապօրինի զինված ուժերի զինաթափման և Ադրբեջանի տարածքից դուրս բերելու գործընթացը։ Ընդգծվել է, որ վերջին հինգ օրվա ընթացքում առգրավվել է հարյուրավոր միավոր ռազմական տեխնիկա, զենք ու զինամթերք, ինչպես նաև ռազմական տեխնիկա։
Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների ռազմական ներկայացուցիչները և ՄԱԿ-ի մշտական համակարգող գրասենյակի ներկայացուցիչը ստուգել են հավաքված սպառազինությունն ու զինտեխնիկան»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ