Իրավապաշտպանները հայտնել են Մյանմայում ընդհարումների հետեւանքով ավելի քան 450 մարդու մահվան մասին

Իրավապաշտպանները հայտնել են Մյանմայում ընդհարումների հետեւանքով ավելի քան 450 մարդու մահվան մասին

Մյանմայում բողոքի ակցիաների մասնակիցների եւ ուժային գերատեսչությունների աշխատակիցների միջեւ ծայր առած ընդհարումների հետեւանքով փետրվարի 1-ից ի վեր զոհվածների թիվը հասել Է 459-ի: Մարտի 29-ին այդ մասին իր Twitter-ում հայտնել Է Մյանմայի Քաղաքական բանտրակյալների օգնության ասոցիացիան:

Ասոցիացիայի տվյալներով՝փետվարի 1-ից ձերբակալվել Է 2 559 քաղաքացի, իսկ 119-ի նկատմամբ տրվել Է կալանագիր: Ավելի վաղ The Irrawaddy հրատարակությունը հայտնել Է, որ մարտի 27-ին Մյանմայի տարբեր քաղաքներում բողոքնրը ցրելիս զոհվել Է առնվազն 102 մարդ:

Զանգվածային լրատվամիջոցների տեղեկություններով՝ բողոքների ամբողջ ժամանակամիջոցում զոհերի ընդհանուր թիվը հասել Է 429-ի:

Մյանմայի զիինվորականները փետրվարի 1-ից հայտարարել են մեկ տարով արտակարգ դրություն սահմանելու եւ երկրի ղեկավարությանը պաշտոնանկ անելու մասին: Բանակի ներկայացուցչիները դա բացատրել են 2020 թվականի նոյեմբերին կայացած ընտրություններում ընդգրկուն կեղծարարություններով: Զինվորականները կազմել են նախարարների նոր կաբինետ: Հանրապետության բնակիչները փետրվարի սկզբից դուրս են գալիս հակազինվորական բողոքների, որոնք խստորեն կասեցվում են անվտանգության ուժերի կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում