Իրաքի կառավարությունը մերժում է երկրի տարածքում անցկացվող բոլոր միակողմանի գործողությունները

Իրաքի կառավարությունը մերժում է երկրի տարածքում անցկացվող բոլոր միակողմանի գործողությունները

Իրաքի կառավարությունը մերժում է երկրի տարածքում անցկացվող բոլոր միակողմանի գործողությունները, հայտարարել է արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Սահաֆը՝ մեկնաբանելով Թուրքիայի ռազմական գործողությունները Իրաքյան Քրդստանում:

Սահաֆի խոսքով, հանուն ընդհանուր շահերի՝ Թուրքիան պետք է գործի Իրաքի կառավարության հետ համագործակցությամբ, հաղորդում է Rudaw-ը:

Թուրքիան շարունակում է իրականացնել անդրսահմանային ռազմական գործողություններ՝ դրանք արդարացնելով Քրդական աշխատավորական կուսակցության դեմ պայքարով:

«Մենք բազմիցս ենք արտահայտել մեր վերաբերմունքը: Մենք մերժում ենք ցանկացած գործողություն, որն իրականացվում է առանց Իրաքի կառավարության հետ համաձայնեցման: Քուրդիստանում տեղի ունեցած բազմաթիվ գործողությունների ընթացքում զոհվել են խաղաղ բնակիչներ, վնասվել են ենթակառուցվածքները: Մենք մերժում ենք միակողմանի քայլերը»,- ասել է Սահաֆը:

Իրաքյան կողմի դիվանագիտական ջանքերի շրջանակներում սպասվում է, որ շուտով Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն կայցելի Բաղդադ, նշել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում