Թուրքիան հարձակվել է Սիրիայի սահմանամերձ բնակավայրերի վրա. լրատվամիջոցներ
Թուրքական բանակի հրետանին կրակ է բացել Ռաքքա նահանգի հյուսիսում գտնվող սահմանամերձ բնակավայրերի վրա: Այս մասին շաբաթ օրը՝ սեպտեմբերի 5-ին, հայտնել է սիրիական «Ալ Վաթան» թերթը:
Նշվում է, որ Թել Աբյադ քաղաքի շրջակայքում գտնվող Կազաալի, Կրունֆուլ և Բիր Արաբ գյուղերի բնակիչները կրակի տակ են ընկել: Սակայն զոհերի կամ վիրավորների մասին չի հաղորդվում:
Ըստ թերթի, նշված տարածքում ավելի վաղ մարտեր են բռնկվել մի կողմից՝ թուրքական զինուժի և սիրիական զինված ընդդիմության, մյուս կողմից՝ Սիրիայի ժողովրդավարական ուժերի կոալիցիայի մաս կազմող քրդական ստորաբաժանումների միջև:
Ինչպես հաղորդվում է, Մարդու իրավունքների մոնիտորինգի սիրիական կենտրոնում հայտնել են, որ Թուրքիան շարունակում է ռազմական տեխնիկա ու զորք տեղափոխել Սիրիա:
Թուրքական զորամիավորումների թիվը, որոնք մտել են «դեէսկալացիոն գոտի», հասել է 3080-ի:
Կարծիքներ