Մբապեն մեծ բոնուս կստանա, եթե հաջորդ մրցաշրջանում մնա ՊՍԺ-ում
Կիլիան Մբապեն մեծ բոնուս կստանա, եթե այս ամառ չհեռանա ՊՍԺ-ից։
Եթե Մբապեն հաջորդ մրցաշրջանում էլ մնա Փարիզում, ապա կստանա 90 միլիոն եվրո բոնուս, հայտնում է RMC Sport-ը:
Նշվում է, որ Կիլիանը դժգոհ է ՊՍԺ-ից։ Նա գոհ չէր նախորդ ամռանը ակումբի տրանսֆերային քաղաքականությունից։ Բացի այդ, Մբապեին զայրացրել է այն, որ ՊՍԺ-ն մրցաշրջանի մեկնարկից առաջ չի վճարել իրեն հասանելիք բոնուսը։
Առայժմ ՊՍԺ-ում ոչ ոք չի էլ կարող պատկերացնել, որ Մբապեն այս ամռանը կհեռանա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մբապեն դժվար թե ակտիվացնի ՊՍԺ-ի հետ պայմանագիրը մինչև 2025 թվականը երկարաձգելու տարբերակը։
Այս մրցաշրջանում ֆրանսիացին ՊՍԺ-ի կազմում անցկացրած 41 խաղում խփել է 40 գոլ:
Կարծիքներ