Իլոն Մասկը մեկ օրում հարստացել է ռեկորդային՝ 25 մլրդ դոլարով
SpaceX և Tesla ընկերություների հիմնադիր Իլոն Մասկի կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել՝ միանգամից 25 մլրդ դոլար։ Այս մասին է վկայում Bloomberg Billionaires Index-ը։
Այժմ Մասկի կարողությունը գնահատվում է 174 մլրդ դոլար։ Նա մնում է վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականում՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսից հետո, ում կապիտալը կազմում է 180 մլրդ դոլար։ Վերջին մեկ օրում Բեզոսի կարողությունն ավելացել է 5․95 մլրդ դոլարով։
Մասկի կարողությունն աճել է շնորհիվ Tesla էլեկտրամոբիլների արտադրողի բաժնետոմսերի աճի։ Մեկ բաժնետոմսի արժեքը վերջին օրում բարձրացել է 19․64 տոկոսով՝ հասնելով 673․58 դոլարի։
Կարծիքներ