Գուտերիշը հայտարարել է, որ մոլորակը դեպի «կլիմայական դժոխք» է շարժվում

Գուտերիշը հայտարարել է, որ մոլորակը դեպի «կլիմայական դժոխք» է շարժվում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը կարծում Է, որ մոլորակը շարժվում Է դեպի «կլիմայական դժոխք», եւ կլիմայի փոփոխությունները կարող են անդառնալի դառնալ: Այս կարծիքը նա հայտնել Է՝ նոյեմբերի 7-ին Շարմ Էշ Շեյխում հանդես գալով Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի պարփակ կոնվենցիայի կողմերի 27-րդ խորհրդաժողովում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ջերմոցային գազերի արտանետումները շարունակում են աճել, գլոբալ ջերմաստիճանն աճում Է ,- ասել Է Գուտերիշը:- Մեր մոլորակն արագորեն մոտենում Է բեկումնային գործոններին, որոնք կլիմայական քաոսը կդարձնեն անդառնալի: Մենք կլիմայական դժոխքի ճանապարհին ենք, ընդ որում ոտքներս պահում ենք գազի ոտնակին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կլիմայի փոփոխությունը համարել Է կանխորոշիչ խնդիր եւ ամբողջ դարի գլխավոր մարտահրավերը: «Անհանդուրժելի, աղաղակող եւ ինքնակործանարար Է դա մղել երկրորդ պլան: Իրոք, այսօրվա շատ հակամարտություններ կապված են աճող կլիմայական քաոսի հետ»,- նշել Է նա:

«Ներկայիս ճգնաժամերը, որոնք շտապ լուծում են պահանջում, չեն կարող ուրացողության արդարացում ծառայել»,- ասել Է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում