Գյումրու Շիրակացի փողոցում տեղի է ունեցել հողաշերտի փլվածք. կա տուժած
Հունիսի 21-ին՝ ժամը 15։10-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում տեղի է ունեցել հողաշերտի փլվածք։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ Շիրակացի փողոցում՝ փոսի մեջ (մոտ 4 մ) կատարվող շինարարական աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել հողաշերտի փլվածք, ինչի հետևանքով Գ․Ս․-ն (ծնված 1975 թ.) արգելափակվել է հողաշերտի մեջ:
Հրշեջ-փրկարարները ոստիկանների, շտապօգնության աշխատակիցների և քաղաքացիների հետ համատեղ արգելափակումից դուրս են բերել տուժածին, որը հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ։
Կարծիքներ