Տարածքային կառավարում-տեղական ինքնակառավարում-պետական կառավարում գործակցությունը պետք է սերտ ու արդյունավետ լինի․ Ռազմիկ Պետրոսյան

Տարածքային կառավարում-տեղական ինքնակառավարում-պետական կառավարում գործակցությունը պետք է սերտ ու արդյունավետ լինի․ Ռազմիկ Պետրոսյան

Արագածոտնի մարզի խոշորացված համայնքների նորընտիր համայնքապետերի մասնակցությամբ այսօր Արագածոտնի մարզպետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն, որն անցկացրել են մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը, մարզպետի տեղակալներ Հարություն Գուլյանը, Տիգրան Եղիազարյանը և գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանը։

Ռազմիկ Պետրոսյանը, շնորհավորելով համայնքների ղեկավարներին, կոչ է արել առավել մեծ նախաձեռնողականություն ցուցաբերել տարածքային կառավարում-տեղական ինքնակառավարում-պետական կառավարում գործակցության ակտիվացման համար։

«Համայնքները պետք է համաչափ զարգանան, և այս համատեքստում մեծ է ձեր դերակատարումը՝ խնդիրների գույքագրումից մինչև համապատասխան առաջարկների ներկայացում։ Ծրագրերը պետք է իրականացվեն  ըստ առաջնահերթությունների»,- ընդգծել է մարզպետը։

Փոխմարզպետները զեկուցել են սուբվենցիոն և այլ ծրագրերով առաջիկայում իրականացվելիք աշխատանքների մասին․ ճանապարհների ասֆալտապատումից մինչև արևային կայանների ու մանկապարտեզների հիմնում։

Անդրադարձ է կատարվել COVID-19-ի դեմ պատվաստումների ցուցանիշներին, գյուղատնտեսական, հողօգտագործման հետ կապված մի շարք հարցերի։ 

Նիստն ավարտվել է տարին նոր աշխատաոճով սկսելու, մարզպետարան-ՏԻՄ գործակցությունն ակտիվացնելու երկուստեք պատրաստակամությամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում