Գառնի գյուղի սկզբնամասում հայտնաբերվել է ցուցանակը տապալած, գլխիվայր շրջված Mitsubishi
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտ տեղեկություններ են ստացվել, որ Ձորաղբյուր-Ողջաբերդ-Գառնի ավտոճանապարհի՝ Գառնի գյուղի սկզբնամասում գլխիվայր շրջված ավտոմեքենա կա։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ Mitsubishi մակնիշի ավտոմեքենան դեպի Ձորաղբյուր ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հողաթմբին, այնուհետև կոտրել ցուցանակն ու գլխիվայր շրջվել։
Այս պահին ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները պարզում են՝ հնարավո՞ր է՝ նշված վթարի հետևանքով հիվանդանոցներ քաղաքացի կամ քաղաքացիներ դիմած լինեն։ Ճանապարհային ոստիկանությունն էլ պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։
Կարծիքներ