Հողաշերտի փլվածք Քանաքեռավանից Կորեայի ձոր հատվածում. Հրազդան գետը հունից դուրս է եկել
Մայիսի 10-ին՝ ժամը 13:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղից Կորեայի ձոր տանող հատվածում՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել հողաշերտի փլվածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է, որ տեղի է ունեցել հողաշերտի փլվածք. հողաշերտը լցվել է Հրազդան գետը, ինչի հետևանքով գետը հունից դուրս է եկել՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի:
Կարծիքներ