Լեհաստանը գրեթե ավարտել է Բելառուսի հետ սահմանին արգելապատնեշի կառուցումը
Լեհաստանն ավարտել է Բելառուսի հետ սահմանին արգելապատնեշի կառուցումը: Այս մասին, ըստ interfax-ի, տեղեկացրել է Լեհաստանի հատուկ ծառայությունների համակարգող նախարարի մամուլի քարտուղար Ստանիսլավ Ժարինը։
«Լեհաստանն ավարտել է Բելառուսի հետ սահմանին սահմանային պատի կառուցումը: Ներկա պահին ապօրինի մուտքը Լեհաստան ամբողջությամբ արգելափակված է»,- գրել է նա սոցիալական ցանցերում։
Ինչպես հավելել է Ժարինը, «Լեհաստանի սահմանը ամենապաշտպանվածն է Եվրոպայում»։
Մամուլի խոսնակը հավելել է, որ ներկայումս պատնեշի վրա տեղադրվում են շարժման էլեկտրոնային սենսորներ և տեսախցիկներ։
Կարծիքներ