ԱՄՆ-ը մտադիր է հակահարձակման համար Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրել
Միացյալ Նահանգները շուտով Ուկրաինային կտրամադրի լրացուցիչ ռազմական օգնության փաթեթներ և արդեն փոխանցել է գրեթե այն ամենը, ինչ խնդրել էր հակահարձակման համար։
Այս մասին ըստ ՏԱՍՍ-ի, հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
Սպիտակ տան ներկայացուցիչը հայտնել է նաև, որ Վաշինգտոնը և նրա դաշնակիցները կշարունակեն անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Կիևին, այդ թվում՝ Ուկրաինայի սահմաններից դուրս ռազմական անձնակազմի պատրաստման հարցում։
Քիրբին չի պատասխանել այն հարցին, թե երբ կարող է սկսվել ուկրաինական հակահարձակումը, նշելով, որ «այդ որոշումը պետք է կայացնեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։
Կարծիքներ