Հայաստանի 2 ավագ դպրոցների ներկայացրած կարճամետրաժ ֆիլմերը կցուցադրվեն Կաննում

Հայաստանի 2 ավագ դպրոցների ներկայացրած կարճամետրաժ ֆիլմերը կցուցադրվեն Կաննում

Գավառի ավագ դպրոցի և Երևանի թիվ 105 ավագ դպրոցի ներկայացրած կարճամետրաժ ֆիլմերը հայտնվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպած «Երբ ձայնը ստեղծում է պատկեր» միջազգային դպրոցական մրցույթում ընտրված 20 ֆիլմերի կարճ ցանկում։ Այդ ֆիլմերը մայիսի 16-ին կցուցադրվեն Կաննում` փառատոնի մեկնարկին։

Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Մրցույթին մասնակցել է 32 երկիր՝ ներկայացնելով 210 տեսանյութ։ Հայաստանից մրցույթին մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված դպրոցների ցանցի 12 դպրոց, որոնցից երկուսը տեղ են գտել կարճ ցանկում՝ Գավառի ավագ դպրոցը՝ «Խաղաղություն» ֆիլմով և Երևանի թիվ 105 ավագ դպրոցը՝ «Լույս» ֆիլմով։

Գրան պրիի, ժյուրիի մրցանակի և Հատուկ հիշատակման հաղթողները կընտրվեն Կաննի ժյուրիի կողմից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության հարցերով գլխավոր տնօրենի օգնական Ստեֆանիա Ջանինիի նախագահությամբ՝ մարտի 11-ին։

Դափնեկիրներին մրցանակները կհանձնվեն Ալեքսանդր III թատրոնում:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում