Դեռևս հաստատված չէ, որ Արմավիրում Արևմտյան Նեղոսի տենդից է 3 մահը գրանցվել

Դեռևս հաստատված չէ, որ Արմավիրում Արևմտյան Նեղոսի տենդից է 3 մահը գրանցվել

Արմավիրի մարզում արձանագրված երեք մարդու մահվան պատճառները դեռևս հստակեցված չեն։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ասթինե Ապիտոնյանը։

Նա չաստատեց լուրը, թե մահվան նշված դեպքերը գրանցվել են Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդության հետևանքով։

«Նախնական ՇՍՎ կասկածով գրանցվել է երեք մահ, բայց մահվան պատճառները հաստատելու համար լաբորատոր հետազոտություններ են պետք։ Մենք ենթադրություններ կարող ենք անել, բայց պետք է լինեն լաբորատոր հետազոտության պատասխանները»,- ասաց նա։

Նկատենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, Արմավիրի մարզում վերջին երկու ամսվա ընթացքում 51 մարդու մոտ հաստատվել է Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդությունը, արձանագրվել՝ 3 մարդու մահ, որից 2-ը՝ Արմավիր քաղաքում, մեկը՝ Տանձուտ գյուղում։ Մահացած անձինք եղել են մեծահասակներ և ունեցել են ուղեկցող հիվանդություններ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում