Մակրոնի և Զելենսկիի հեռախոսազրույցը տեղափոխվել է ապրիլի 30-ին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հեռախոսազրույցը տեղի կունենա ապրիլի 30-ին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է BFM հեռուստաալիքը՝ հղում անելով Ելիսեյան պալատի իր աղբյուրին:
Հեռախոսազրույցի հստակ ժամի մասին դեռևս տեղեկություն չկա:
Ավելի վաղ լրագրողներին Մակրոնը հայտնել էր, որ Զելենսկիի հետ հեռախոսազրույց է ունենալու ապրիլի 29-ին: Չհստակեցնելով հեռախոսազրույցի բովանդակությունը՝ նա այնուամենայնիվ ընդգծել էր, որ իրավիճակն Ուկրաինայում «շարունակում է անհանգստացնող մնալ»:
Կարծիքներ