ԱԻՊԾ-ն հորդորում է մետաղական գազաբալոններից օգտվելիս խստագույնս պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները
Հանրապետությունում բնական գազի մատակարարման բացակայության պատճառով կենցաղում քաղաքացիները օգտագործում են մետաղական գազի բալոններ, որոնք հրդեհավտանգության տեսակետից բավականին վտանգավոր են:
ԱԻ պետական ծառայությունից տեղեկացնում են, որ 911 ահազանգման կենտրոնում վերջին օրերին գրանցվել է հրդեհի 2 դեպք, որոնց առաջացման պատճառը գազի բալոնի պայթյունն է, կամ դրանց անսարքությունը:
Արձանագրենք, որ բնակարաններում գազի բալոնի պայթյունը կարող է դառնալ հրդեհի կամ այլ արտակարգ պատահարի պատճառ:
Ավելորդ անգամ կյանքի ու առողջության համար վտանգավոր իրավիճակներ չստեղծելու համար, անհրաժեշտ է պահպանել գազի բալոնների օգտագործման համար սահմանված նորմերն ու պահանջները՝ նախքան դրանց օգտագործումը համապատասխան մասնագետների օգնությամբ ստուգել դրանց սարքինությունը:
ՆԳ նախարարությունը հորդորում է ԱՀ քաղաքացիներին, անցանկալի արտակարգ պատահարներից ու դեպքերից խուսափելու և դժբախտ ելքով պատահարները բացառելու նպատակով՝ խստագույնս պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստեփանակերտի գազամատակարարումը նախատեսվում է վերականգնել այսօր՝ ժամը 20:00-ի սահմաններում:
Կարծիքներ