Վլադիմիր Պուտինը Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղված իրավիճակը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Պայմանավորվածություն է նաև ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներում:
Կարծիքներ