Շարունակել ենք քննարկել մեր օրակարգի հարցերը. Փաշինյանը՝ Ալիևի հետ առանձնազրույցի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրատվամիջոցների ու ՀԿ-ների ներկայացուցիչների օնլայն հարցերին պատասխանելիս մանրամասներ է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բրյուսելում տեղի ունեցած առանձնազրույցից:
«Առանձնազրույցի ընթացքում քննարկվել է այն նույնը, ինչ քննարկվում էր առանձնազրույցից առաջ և հետո: Այնպես չէ, որ մի 20 րոպեով Շառլ Միշելը սենյակից դուրս է եկել, և մենք ասել ենք, թե նա գնաց, հիմա խոսենք այն, ինչ պետք է խոսեինք և չէինք խոսում: Տեղի է ունեցել նույն խոսակցության շարունակությունը, մեր օրակարգի, մեր քննարկման հարցերն ենք շարունակել քննարկել: Այդ խոսակցությունն իր դինամիկայի և բովանադակության մեջ ոչ մի փոփոխություն չի ունեցել», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է վարչապետը:
Փաշինյանը վստահեցրել է, որ առանձնազրույցի այդ 15 կամ 20 րոպեն կամ հնարավոր է կես ժամը ոչ մի բանով չեն տարբերվել նախորդ խոսակցությունից:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը դեկտեմբերի 14-ին եռակողմ հանդիպում էին ունեցել Բրյուսելում: Շառլ Միշելն որոշ ժամանակով միայնակ էր թողել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին:
Կարծիքներ