«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձի կոշիկի միջից հայտնաբերվել է փաթեթ, որում եղել է մարիխուանայի հիմքով պատրաստված զանգված
Օգոստոսի 4-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, կարճատև տեսակցությունից հետո անձնական զննության են ենթարկել կալանավորված անձ Ն. Պ.-ին: Վերջինիս կոշիկի միջից հայտնաբերել են փաթեթ, որում եղել է թմրամոլների շրջանում «շոկոլադկա» անվամբ հայտնի, մարիխուանայի հիմքով պատրաստված թմրամիջոցին նմանվող, 2, 66 գրամ քաշով զանգված: Այս մասին տեղեկացնում է ԱՆ ՔԿԾ-ն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կարծիքներ