Ինչ ունեցվածք ունի ՀՀ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը
ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել է 2021 թվականի գույքի և եկամուտների իր հայտարարագիրը:
Ըստ այդմ՝ Հակոբյանն ունի 2 բնակարան բազմաբնակելի շենքում, որոնք գտնվում են Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում: Դրանցից մեկը բաժնային սեփականություն է, մյուսը՝ համատեղ: Վերջինս ունի նաև 2 հողամաս Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում՝ որպես միանձնյա սեփականություն, և 1 անհատական բնակելի տուն Կոտայքի մարզի Ձորագյուղ գյուղում, որը կրկին միանձնյա սեփականություն է:
Տարվա ընթացքում միանձնյա սեփականությամբ Հակոբյանը գնել է մեկ այգետնակ Կոտայքի մարզի Ձորագյուղ գյուղում:
Վերջինս որպես շարժական գույք հայտարարագրել է «Հոնդա» մակնիշի ավտոմեքենա՝ 2015 թվականի արտադրության:
Նրա սույն տարվա արժեթղթերի գինը կազմել է 1000 դրամ: Հակոբյանը բանկային հաշիվներում տարեսկզբին ունեցել է 2 մլն 911 հազար դրամ, որը տարեվերջին դարձել է 7 միլիոն դրամ: Ինչպես նաև՝ 2 հազար եվրո:
Պատգամավորի կանխիկ դրամական միջոցները տարեսկզբին եղել են 890 հազար դրամ, իսկ տարեվերջին նվազել են՝ դառնալով 345 հազար դրամ:
Նա 2021-ի ընթացքում Ազգային ժողովից ստացել է 7 մլն 299 հազար 280 դրամ աշխատավարձ:
Հրաչյան Հակոբյանը հայտարարագրել է նաև 14 մլն դրամի վարկ, որը վերցրել է «Հայէկոնոմբանկ»-ից:
Կարծիքներ