Անել առավելագույնը՝ մարտական դիրքերն ավելի անխոցելի դարձնելու համար. Սուրեն Պապիկյանն այցելել է N զորամիավորում

Անել առավելագույնը՝ մարտական դիրքերն ավելի անխոցելի դարձնելու համար. Սուրեն Պապիկյանն այցելել է N զորամիավորում

N զորամիավորում կատարած այցի ընթացքում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է մարտական հերթապահություն իրականացնող զորամասի դասակների, ջոկերի հրամանատարների, մարտական դիրքերի ավագների հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, Սուրեն Պապիկյանը լսել է զինծառայողների բարձրացրած հարցերը, առաջարկները: Պաշտպանության նախարարը զորամասի հրամկազմին հանձնարարել է պատշաճ հետևել ինժեներական աշխատանքների ընթացքին, անել առավելագույնը՝ մարտական դիրքերն ավելի անխոցելի դարձնելու համար:

Ըստ աղբյուրի՝ նախարար Պապիկյանը դիրքերի ավագներին վստահեցրել է, որ գերատեսչությունը ջանք չի խնայելու զինծառայողների անվտանգ հերթապահությունը կազմակերպելու, անհրաժեշտ բոլոր միջոցներով ապահովելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում