Լցակայանում կհայտնվի «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» ցուցանակ. Վարդանյանն ու Թունյանը նոր օրինագիծ են մշակել

Լցակայանում կհայտնվի «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» ցուցանակ. Վարդանյանն ու Թունյանը նոր օրինագիծ են մշակել

Ես և իմ գործընկեր Բաբկեն Թունյանը շրջանառության մեջ ենք դրել օրենքի նախագիծ, որի ընդունման պարագայում, եթե լիցքավորման կայանները թերի լիցքավորում կատարեն և դրա համար տուգանվեն, պարտավորվելու են տեսանելի հատվածում գրություն փակցնել այդ մասին:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը՝ մանրամասնելով.

Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առեւտրի կետերում թերլիցքավորում հայտնաբերվելու դեպքում բաշխիչ կայաններիի վրա, վարորդին տեսանելի հատվածում մեկ ամիս ժամկետով փակցվելու է «ՄԵՆՔ ՏՈՒԳԱՆՎԵԼ ԵՆՔ ԹԵՐԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ» գրառմամբ ցուցանակ,

 Տնտեսվարող սուբյեկտները (ըստ հասցեների) կունենան QR կոդեր, որոնց միջոցով վարորդները կարող են ծանոթանալ չափագիտության բնագավառում տնտեսվարողի մոտ իրականացված նախորդ ստուգումների ժամկետների և արդյունքների մասին տեղեկատվությանը,

 Թերլցման համար կսահմանվի տուգանք կազմակերպության այն հասցեի նկատմամբ, որը կատարել է տվյալ խախտումը՝ տուգանքի հաշվարկում ներառելով տվյալ տնտեսվարողի շրջանառությանը վերաբերող գործակից:

Վերոնշյալ փոփոխությունները միտված են ներդնել հանրային վերահսկողության գործիքներ, բարձրացնել տնտեսվարողի գործունեության թափանցիկության մակարդակը և սահմանել առավել համաչափ տուգանքներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում